Բացել լրահոսը Փակել լրահոսը
բավրա
A A
Պաշտոնական

Նինոծմինդա սահմանային անցակետը փակ լինելու պատճառով՝ Բավրայի մաքսակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ կտեղեկացվի։

ՊԵԿ