Բացել լրահոսը Փակել լրահոսը
hormuz-1-1
A A
Հասարակություն

Իրանը նոր փուլ կտեղափոխի Հորմուզի նեղուցի կառավարումը

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է նոր փուլ տեղափոխել Հորմուզի նեղուցի կառավարումը և կպահանջի փոխհատուցում պատճառված յուրաքանչյուր վնասի համար։

Խամենեին նշել է, որ Իրանը պատերազմ չի փնտրել և չի փնտրում, սակայն երբեք չի հրաժարվի իր օրինական իրավունքներից, և այս առումով ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում է որպես մեկ ամբողջություն։

Խամենեին նաև դիմել է Իրանի հարևաններին՝ ընդգծելով, որ նրանք ականատես են լինում հրաշքի։ Նա կոչ է արել նրանց ճիշտ ընկալել իրավիճակը, ճիշտ դիրքորոշում ընդունել և զգույշ լինել «սատանայի կեղծ խոստումներից»։ 

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ եթե ԱՄՆ-ն որոշի թույլ տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վնասել դիվանագիտությունը՝  ապա դա, ըստ նրա, կլինի ամերիկյան կողմի ընտրությունը։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ, այնուամենայնիվ, պատրաստ են ընդունել նաև իրադարձությունների նման շրջադարձը։