A
A
18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Աջակցիր «Ա1+»-ին18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը․
«Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»,- սոցցանցում գրել է Լուսինե Մարտիրոսյանը: