Բացել լրահոսը Փակել լրահոսը
d5464827733c9ea49f87026fe30a769d9a215e618c31885592b88a8086c5d95a
A A
Քաղաքականություն

Էրդողանն ու Մակրոնն անդրադարձել են Հարավային Կովկասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո X-ի իր էջում հայտնել է, որ քննարկել են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
 
Նրա խոսքով՝ կողմերը կարևորել են Լիբանանում հրադադարի պահպանումը, Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովումը և ընդգծել երկարատև դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։
 
Մակրոնը նշել է նաև, որ Ուկրաինայի հարցով անդրադարձ է կատարվել «Կամավորների կոալիցիայի» շրջանակում իրականացվող համատեղ ջանքերին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան և անվտանգության հուսալի երաշխիքներով։
 
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը խաղաղության գործընթացին՝ ուղղված բաց սահմանների ձևավորմանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում։
 
Նա նաև ընդգծել է երկխոսության շարունակականության և ֆրանս-թուրքական համագործակցության հետագա խորացման կարևորությունը։