Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-13_09-18-20
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ապրիլի 13-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով  տրանսպորտային միջոցների համար։
 
Արարատի, Վայքի, Սիսիանի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
 
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։
 
Պուշկինի թունելը հոսանքազրկվել  է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
 
 Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։