Բացել լրահոսը Փակել լրահոսը
671068402_1583220107142479_3938393965543893479_n
A A
Սպորտ Պաշտոնական

20-ամյա ուզբեկ շախմատիստը մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ դարձել է շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող

20-ամյա ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ դարձել է շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող։
 
🇺🇿 Սինդարովը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և երկու միավորով առաջ անցել երկրորդ հորիզոնականում գտնվող Անիշ Գիրիից:
💪 Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ։
♟️ Վերջին խաղափուլից առաջ տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.
🇺🇿 Ջավոխիր Սինդարով՝ 9.5 միավոր
🇳🇱 Անիշ Գիրի՝ 7.5 միավոր
🇺🇸 Ֆաբիանո Կարուանա՝ 6.5 միավոր
🇨🇳 Վեյ Ի՝ 6.5 միավոր
🇩🇪 Մաթիաս Բլյուբաում՝ 6 միավոր
🇺🇸 Հիկարու Նակամուրա՝ 6 միավոր
🇮🇳 Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5.5 միավոր
🇷🇺 Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր
📌 Կանանց մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում են մի քանի շախմատիստուհիներ։
♟️ Վերջին խաղափուլից առաջ մրցաշարային աղյուսակը հետևյալն է.
🇮🇳 Ռամեշբաբու Վայշալի՝ 7.5 միավոր
🇰🇿 Բիբիսարա Ասաուբաևա՝ 7.5 միավոր
🇨🇳 Չժու Ջիներ՝ 7 միավոր
🇺🇦 Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր
🇷🇺 Եկատերինա Լահնո՝ 6.5 միավոր
♟️ Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 6.5 միավոր
🇨🇳 Թան Չժունյի՝ 5.5 միավոր
🇮🇳 Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր
🕟 Վերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին: