Բացել լրահոսը Փակել լրահոսը
671963975_1431875562304832_8611974557719610013_n
A A
Պաշտոնական

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են․

Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։