Բացել լրահոսը Փակել լրահոսը
8
A A
Հասարակություն

Ծառուկյանն իրավունք չունի հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին։

«Փորձում էին ինչ-որ հնարքներով ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որ նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ-ը»,- ասել է նա և հավելել, որ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել էր դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։