Բացել լրահոսը Փակել լրահոսը
671293788_18004059773879388_8821222571241601941_n
A A
Պաշտոնական

Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան վկայական․ ՍԱՏՄ

2027թ. հունիսի 1-ից Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայականներ, տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 
 
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությունը, ինչպես նաև օմանական կողմի ցուցաբերած հետաքրքրությունը հայկական  գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ, իրազեկում ենք, որ 2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ»,- ասվում է հաղորդագրությունում: