Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա զինադադարի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքում երկու երկրների առաջնորդները համաձայնեցրել են 10-օրյա զինադադար:
Թրամփը նշել է, որ զինադադարի գործընթացը կմեկնարկի այսօր՝ ժամը 17:00 (արևելյան ժամանակով, Երևանի ժամանակով՝ 02։00-ին), և նա հանձնարարել է իր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Ռազին Քեյնին, աշխատել Լիբանանի և Իսրայելի ղեկավարների հետ՝ երկարատև խաղաղություն հաստատելու համար:
«Պատիվ եմ ունեցել կարգավորել աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը»,- գրել է Թրամփը։
Նրա հայտարարությանը համաձայն՝ ԱՄՆ նախագահը պատրաստվում է հրավիրել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Աունին Սպիտակ տուն՝ 1983 թվականից ի վեր առաջին և կարևոր բանակցությունների համար։ Թրամփը վստահ է, որ երկու կողմերն էլ ձգտում են խաղաղության և որ դրան հասնելու հնարավորությունը շատ մոտ է։