Բացել լրահոսը Փակել լրահոսը
17764486850107
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։

Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

Ի թիվս այլ թեմաների, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ապրիլի 16-ին կայացած «Մեղրին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագծի հանդիսավոր մեկնարկին՝ նշելով, որ տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ:

Նիստի արդյունքներով ընդունվել են օրակարգային փաստաթղթեր: