Բացել լրահոսը Փակել լրահոսը
տիգրան ավինյան
A A
Պաշտոնական

Բոլորիդ հրավիրում եմ Դավիթ Անհաղթի այգի՝ ծառատունկի․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը․

Բարի լույս, սիրելի երևանցիներ։ Այսօր իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է։

Կառավարության նիստում քննարկվելու են երկու կարևոր հարցեր․
առաջինը՝ Բաբաջանյան–Աշտարակի խճուղու՝ Հյուսիս-Հարավ մայրուղու անավարտ հատվածը,
երկրորդը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փաթեթը, որը նպատակ ունի լուծումներ տալ վերջին 30 տարիների ընթացքում կուտակված այն խնդիրներին, որոնք մինչ այժմ օրենսդրական կարգավորում չեն ունեցել։

Եվ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել այսօր ժամը 15:00-ին Դավիթ Անհաղթի այգի՝ ծառատունկի։

Սիրով կսպասեմ բոլորիդ։