ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր
Աջակցիր «Ա1+»-ինԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է․
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:
Հիշեցնեմ, որ այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։
Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում պետություն-մասնավոր ձևաչափով հերթական ռազմավարական ներդրումն անելու կապակցությամբ։