A
A
ՃՏՊ Դիլիջանի թունելում․ կա տուժած
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 18-ին, ժամը 12։35-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և «Zil» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ վերջինիս վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։
Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել թունելից։