Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-18_18-54-29
A A
Հասարակություն

6 զոհ, 10 վիրավոր․ ահաբեկչություն՝ Կիևում

Կիևում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել 10-ը, այդ թվում՝ երեխա, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ 

Անհայտ անձը կրակել է պատահական անցորդների ուղղությամբ, որից հետո թաքնվել է մոտակա առևտրի կենտրոնում։ Այնտեղ նա պատանդներ է վերցրել, հնչել են կրակոցի ձայներ։ 

Հատուկջոկատայինները վնասազերծել են կրակոցներ արձակող տղամարդուն։ Նա սպանվել է առևտրի կենտրոնում։ Նշվում է, որ ահաբեկչը որևէ պահանջ չի ներկայացրել։ Դրդապատճառները պարզվում են։ 

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ կրակոցներ արձակողը ռուսական բանակի նախկին փոխգնդապետ 58-ամյա Դմիտրի Վասիլչենկովն է, որը բնակվում էր Կիևում։