Չպետք է լինի գեթ մեկ հեկտար, որ բերք չտա. ինչպե՞ս է, որ ջրի 5%-ն ենք օգտագործում․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը Ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատ քաղաքում, որտեղ Օգոստոսի 23 փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը։
Գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր խոսքը սկսեց Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի հազարամյակների պատմության մասին ակնարկից՝ շեշտելով, որ արտաշատցիներին անհնար է վախեցնել։
Խոսելով Արարատի մարզում առկա խնդիրների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ վերջին ութ տարիներին մարզում հանցագործությունների քանակը աճել է շուրջ երեք անգամ, իսկ ծանր հանցագործությունների քանակը՝ շուրջ 10 անգամ.
«Ընդդիմությու՞նն է այն խնդիրը, որով պետք է զբաղվել, թե հանցագործություններն են։ Թե՞, որ երկիրը ձեռքից գնում է։ երկրի ճիշտ կառավարումը։ 35% -ով կրճատվել են բոլոր ցանքատարածությունները, բացառությամբ խաղողից ու ծիրանից։ Վերջին ութ տարիներին ցորենի ցանքատարածությունները երկու անգամ կրճատվել են, առևտուրը 2024 թվականի համեմատ իջել է, մարզը թուլանում է, մարզում 9000 հեկտար ջրի պակասի պատճառով, մթերման պակասի պատճառով չի մշակվում, այգի չկա։
Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի Հայաստանի ամենաբերրի մարզերում՝ Արմավիրի և Արարատի մարզերում, Արարատյան հովտում չլինի գեթ մեկ հեկտար, մեկ մետր, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Բերքը ծախելու ենք հյուսիսում, հարավում, բոլոր տեղերում։ Արարատյան դաշտը Հայաստանի ամենահարուստ հատվածն է։
Ինչպե՞ս կարող է 21-րդ դարում աշխարհի ամենաշատ ջրով հարուստ երկրում, հին անունը՝ Նաիրի՝ գետերի երկիր, որտեղ մենք օգտագործում ենք ջրի ընդամենը 5 տոկոսը, գյուղացին ջրի խնդիր ունենալ։ Ինչպե՞ս կարող է այս տարածաշրջանը՝ ամենաբերրի տարածաշրջանը՝ բերք վաճառելու խնդիր ունենալ։ Կառավարման արդյունք է։ Պետք է կառավարիչ, որը «ռիլ» չի անում, չի գնում ինչ-որ տեղ տարբեր տոնակատարություններ անում, այլ նստում է ու գործ է անում։ Դա է կարևոր՝ գործ անելը։ Խնդիրը մեր երկրին փոփոխություն բերելն ու վերակառուցելն է», - նշել է Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանի խոսքից հետո գրասենյակի բացմանը եկած բազմաթիվ արտաշատցիների ներկայությամբ տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները ծանոթացան գրասենյակում ստեղծված պայմաններին։
Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած արտաշատցիների հետ քայլերթ կատարեցին Արտաշատի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։