Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին (տեսանյութ)

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։
Նախարարը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
 
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։