Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւան
A A
Հասարակություն

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 1 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի ապրիլի 13-19-ը

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.32 մ (19.04.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10 սմ-ով։ 

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի ապրիլի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 2.910 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից ապրիլի 19-ը ներառյալ՝ 23.914 մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ