Բացել լրահոսը Փակել լրահոսը
սարյան
A A
Պաշտոնական

Սարյան փողոցում որոշակի ժամերին մայթերի մոտ ավտոմեքենաներ կայանելն արգելվում է

Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, Սարյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել»,- ասվում է հաղորդագրությունում:

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ Հովսեփ Էմինի փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի:

«Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք Հ. Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի»,- նշված է հայտարարությունում: