Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իտալիայի գավաթ. Ինտերը ֆանտաստիկ քամբեքով հաղթեց Կոմոյին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կոմոյի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով (0-0)։

Խաղի ընթացքում հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին։ 32-րդ րոպեին հաշիվը բացեց Մարտին Բատուրինան, իսկ 48-րդ րոպեին Լուկաս Դա Կունյան կրկնապատկեց «Կոմոյի» առավելությունը։ Սակայն միլանյան ակումբը կարողացավ բեկել խաղի ընթացքը։ 69-րդ և 86-րդ րոպեներին Հական Չալհանօղլուն դուբլ ձևակերպեց՝ հավասարեցնելով հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Պետար Սուչիչը խփեց հաղթական գոլը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր «Ինտերի» կազմում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։

Վերջին անգամ «Ինտերը» Իտալիայի գավաթի եզրափակիչ էր դուրս եկել 2023 թվականին։ Մյուս ուղեգիրը ապրիլի 22-ին կվիճարկեն «Ատալանտան» և «Լացիոն»։