Բացել լրահոսը Փակել լրահոսը
500054589_24090817237177555_8763094577751918072_n
A A
Պաշտոնական

ՀԾԿՀ-ն ընդունել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու որոշումը

 ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը․
 
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու Որոշումը։
 
Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ վաղը):
Շնորհակալություն եմ հայտնում թե՛ ՀԾԿՀ-ին, և թե՛ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար. շնորհավո՛ր բոլորիս։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին։