A
A
Սուրեն Աղաջանյանը՝ փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանն արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների պայքարին, զիջել է Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբալովին՝ 2:2 հաշվով ավարտելով գոտեմարտը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Վճռորոշ գոտեմարտում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5:3 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:
Մ20 տարեկանների աշխարհի 2025 թվականի առաջնության հաղթող Գասպար Տերտերյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել մեծահասակների պայքարում իր առաջին մրցաշարում: Վճռորոշ գոտեմարտում 72 կգ քաշային հայ ըմբիշը հաղթել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Լյավոնչուկին: