A
A
ԱՄՆ նախագահի խնդրանքով Իրանը չեղարկել է ցուցարարների մահապատիժը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չեղարկել է ութ կին ցուցարարի մահապատիժը՝ իր ներման խնդրանքի արդյունքում։ Դրա մասին Թրամփը հայտնել է Truth Social-ի էջում՝ նշելով, որ նրանցից չորսն անմիջապես ազատ կարձակվեն, իսկ մյուս չորսը դատապարտվելու են մեկ ամսվա ազատազրկման։
«Շատ լավ լուր: Ես տեղեկացա, որ այսօր երեկոյան Իրանում մահապատժի ենթարկվող ութ կին ցուցարարներն այլևս չեն սպանվի: Չորսն անմիջապես ազատ կարձակվեն, իսկ չորսը մեկ ամսվա ազատազրկման կդատապարտվեն: Ես շատ եմ գնահատում, որ Իրանը և նրա ղեկավարները հարգել են իմ խնդրանքը և չեն իրականացրել մահապատիժը»,- գրել է Թրամփը:
Իրանական ԶԼՄ-ները չեն արձագանքել Թրամփի գրառմանը՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով ԱՄՆ նախագահի գրառումը։