Սամվել Կարապետյանը՝ հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ. կադրեր են հրապարակվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են աշխատել 24/7 ռեժիմով՝ ապահովելու երկրի սրընթաց զարգացումը։
Նրա խոսքով՝ նոր ուժը ժառանգում է բարդ իրավիճակ՝ տարածքային կորուստներ, անվտանգային խնդիրներ, տնտեսական դժվարություններ և դաշնակիցների վստահության անկում։ Կարապետյանը նշել է, որ առաջնահերթ են լինելու միասնական հասարակության ձևավորումը, եկեղեցու դերի վերականգնումը, արդարության հաստատումը և «իրական խաղաղության» ապահովումը։ Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն էլ ներկայացրել է ծրագրեր՝ փոքր բիզնեսը շրջանառության հարկից ազատելու նախաձեռնություն, որը, ըստ նրա, կարող է ստեղծել 50 հազար աշխատատեղ, ինչպես նաև ընդհանուր առմամբ մինչև 300 հազար նոր աշխատատեղերի ձևավորում։
Նա ընդգծել է նաև արտադրության զարգացումն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը։ Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ առաջիկայում կներկայացնեն տնտեսության զարգացման նոր, «հեղափոխական» ծրագրեր։