Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-OVuasbolsa
A A
Պաշտոնական

Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ ՆԳՆ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։

Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։