Բացել լրահոսը Փակել լրահոսը
679172869_1394721262694003_1561765107152597767_n
A A
Պաշտոնական

Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
 
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ», նշել է դեսպանը։