Բացել լրահոսը Փակել լրահոսը
680988946_1279426840997624_752995297782380645_n
A A
Սպորտ Պաշտոնական

Արա Աղանյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

 
Հայաստանը հերթական մեդալն է նվաճում Եվրոպայի առաջնությունում: Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները:
 
Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղանյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր:
 
Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է: Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: