Բացել լրահոսը Փակել լրահոսը
12
A A
Պաշտոնական

ՀՀ շուրջ 100 բնակավայրերում միջոցառումներ են տեղի ունեցել

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը․ շուրջ 100 բնակավայրերում «Մենք ենք մեր պետությունը» խորագրով անցկացվել են բանախոսություններ տարբեր ոլորտները ներկայացնող հանրային գործիչների կողմից, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ 
 
Օրվա շրջանակում համայնքներում անցկացվել են նաև տաղավարային ցուցադրություններ, որտեղ ներկայացվել են տվյալ մարզի ու բնակավայրի արտադրական և մշակութային ներուժը, կազմակերպվել են սպոտային ցուցադրություններ, համերգներ։
 
Գրեթե բոլոր հանրակրթական դպրոցներում իրականացվել են ուսումնական նախագծեր․ աշակերտներն ուսումնասիրել են իրենց բնակավայրի, համայնքի խնդիրները՝ առաջարկելով լուծումներ, որոնք, իրենց պատկերացմամբ, կուժեղացնեն պետությունը, հայրենիքը, բնակավայրն ու համայնքը: Նախագծային աշխատանքների վերաբերյալ տեսանյութերը օրվա ընթացքում հրապարակվել են դպրոցների ֆեյսբուքյան էջերում ։
 
Մարալիկում և Վարդենիսում կազմակերպվել են նաև համերգներ՝ տեղի երաժշտական դպրոցների սաների, համայնքների պարային խմբերի, ինչպես նաև «Ջենտլեն բենդի, «Բայ դե վեյ» համույթի և հայտնի դիջեյների մասնակցությամբ։
 
ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հասմիկ Ավագյանը, Ալֆրեդ Քոչարյանը մարզերում և մայրաքաղաքում մասնակցել են Քաղաքացու օրվան նվիրված տարբեր միջոցառումների։