Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-26_18-03-10-1
A A
Պաշտոնական

«Ձորակ» կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով

Աշխատանքի և սոցիալական հարցերի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնում է․

«Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16֊ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։

Սահմանված ընթացակարգի համաձայն' դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։

Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»։