A
A
Օդաչու ու գինեգործ․ ովքեր էին Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երևանի կենտրոնը բազմամարդ էր։ Ամիրյան փողոցից Հանրապետության հրապարակ կազմակերպված շքերթին մասնակցում էին տարբեր ոլորտների աշխատակիցներ՝ ավիացիայից մինչև գինեգործություն․ հրապարակում կարելի էր տեսնել օդաչուների, գյուղատնտեսների, տեխնոլոգիական և արտադրական ընկերությունների ներկայացուցիչների։
Շքերթից հետո Հանարապետության հրապարակում սկսվեց ցերեկային շոուն, որն ուղեկցվեց օդապարիկների թռիչքով, գունավոր հրավառությամբ ու ուղղաթիռների թռիչքներով։
Երեկոն ևս կլինի տոնական։ Նախատեսված է համերգային ծրագիր՝ հայ հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ օրը կեզրափակվի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների երաժշտական ներկայացմամբ։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները ժամանակավորապես փակ են երթևեկության համար: