Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գյումրի քաղաքապետարան
A A
Պաշտոնական

Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ Գյումրիում

Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ Գյումրի կատարելիք այցով պայմանավորված, քաղաքում նախատեսվում են ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ։

Մայիսի 2-ից մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայից մինչև Հասմիկ Կիրակոսյան փողոց (նախկինում՝ Սպանդարյան) տանող հատվածները ։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները։

Խնդրում ենք վարորդներին և հետիոտներին նախապես պլանավորել իրենց երթուղիները և ցուցաբերել ըմբռնում»։