ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակները, կան նաև մերժումներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում իրականացրել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։
Այսպիսով, հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների հերթականությունը ներկայացվում է ըստ իրենց լիազոր ներկայացուցիչների կատարած վիճակահանության։
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1
«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)-3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-6
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-8
ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-9
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-10
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-11
ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 12
«ԱԼՅԱՆՍ» ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՑԵՆՏՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-13
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-14
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-15
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-16
ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 17
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-18
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-19
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Յուրիկի Ղուկասյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է «Վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին» տեղեկանքը եւ թեկնածուի գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու մասին։
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 1-ին հերթական համարում ընդգրկված քաղաքացի Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանի ներկայացված փաստաթղթերում բացակայել է «Վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին» տեղեկանքը:
ԿԸՀ-ն մերժել է նաև ներքոնշյալ թեկնածուների գրանցումը՝
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի թեկնածությունը:
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Արա Մաքսիմի Ասլիկյանի թեկնածությունը:
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 39-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Իրինա Վլադիմիրի Ավետիսյանի թեկնածությունը:
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 53-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վիկտոր Միշայի Գասպարյանի թեկնածությունը:
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Գայանե Արշակի Կիրակոսյանի թեկնածությունը:
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» Կուսակցության ընտրական ցուցակի 60-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Գրետա Կարլենի Անդրեասյանի թեկնածությունը:
«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի 69-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Էդուարդ Ստեփանի Մարգարյանի թեկնածությունը:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 40-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Տիգրան Ալեքոյի Մելիքյանի թեկնածությունը:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 43-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ջեմմա Սրապիոնի Ներսեսյանի թեկնածությունը:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 44-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Արսեն Վանիկի Կուչուրյանը:
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ընտրական ցուցակի 71-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վլադիմիր Գեորգիի Անտոնյանի թեկնածությունը:
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 78-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Խաչիկ Աշոտի Գրիգորյանի թեկնածությունը։
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 81-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Հայկ Հակոբի Կարապետյանի թեկնածությունը:
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 84-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Սերգեյ Վասիլիի Ամիրյանի թեկնածությունը:
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 16-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանի թեկնածությունը:
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 79-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ռուզաննա Աշոտի Գրիգորյանի թեկնածությունը:
«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 62-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Սարգիս Հայկազունի Սարգսյանի թեկնածությունը։
«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 70-րդ հերթական համարում ընդգրկված` քաղաքացի Սուսաննա Միշիկի Երեմյանի թեկնածությունը։
«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 79-րդ հերթական համարում ընդգրկված` քաղաքացի Արայիկ Վարդանի Պետրոսյանի թեկնածությունը։
«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 51-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Մարինե Վիլյամսի Այրումյանի թեկնածությունը։
Վերոնշյալ բոլոր թեկնածուների մոտ բացակայել են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով պահանջվող փաստաթղթերը, և վերջիններս ԿԸՀ-ի կողմից տրված 48 ժամվա ընթացքում չեն ներկայացրել պահանջվող փաստաթղթերը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվելու են մինչ մայիսի 6-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվում են մինչ մայիսի 6-ը։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի ութից հունիսի 5-ը ժամը 24։00-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է իր համացանցային կայքում հրապարակել կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերը, եթե ներկայացվել են։ Հարկ ենք համարում նշել, որ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից։ Նշված ցանկում նախընտրական ծրագիրը նշված չէ, և այն չներկայացնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում։
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են մայիսի 7-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչ մայիսի 13-ը։