A
A
Վեդիում անչափահաս քույրերի գործի ֆոնին աշխատանքից ազատվել են ոստիկանության և ՔԿ պաշտոնյաներ
Աջակցիր «Ա1+»-ինՎեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին Արարատի մարզում պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ աշխատանքից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։