Բացել լրահոսը Փակել լրահոսը
exxv
A A
Պաշտոնական

Նախընտրական այց. ԵԽԽՎ պատվիրակությունը կժամանի հաջորդ շաբաթ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) յոթ անդամից բաղկացած պատվիրակությունը՝ Դամիեն Կոտիեի (Շվեյցարիա, EPP/CD) գլխավորությամբ, մայիսի 11-12-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու նախընտրական քարոզարշավը և քաղաքական իրավիճակը՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Երևանում պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Ազգային ժողովի նախագահին, Արդարադատության նախարարին, խորհրդարանական խմբակցությունների և ընտրություններին մասնակցող արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը։ Հանդիպումներ են նախատեսված նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական առաքելության ղեկավարի և նրա տեղակալի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության, դիվանագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը այցի ավարտին հանդես կգա հայտարարությամբ։

Այցից հետո 22 անդամից բաղկացած լիարժեք պատվիրակությունը հունիսի 7-ին կժամանի Հայաստան՝ դիտարկելու ընտրությունները։ Այս մասին Ա1+ը տեղեկացավ ԵԽԽՎ մամուլի ծառայությունից։