Բացել լրահոսը Փակել լրահոսը
691233783_1298182695838767_280025251150360189_n
A A
Պաշտոնական

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.482.872

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
 
2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.482.872, որից՝
➡ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 586,
➡հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16: