Ավտոմեքենայի հարվածի հետևանքով անկել է բնություն վերադարձված ազնվացեղ եղջերուն․ ՇՄՆ
Աջակցիր «Ա1+»-ինՑավով տեղեկացնում ենք, որ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով սատկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ վայրի կենդանիների վերականգնման և բնություն վերադարձի գործընթացը պահանջում է ոչ միայն մասնագիտական մեծ աշխատանք, այլև հանրային բարձր պատասխանատվություն և զգոնություն։
Կոչ ենք անում քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝ լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում, պահպանել արագության սահմանափակումները, ուշադիր լինել ճանապարհը հատող կենդանիների նկատմամբ։
Ազնվացեղ եղջերուն Հայաստանի կենսաբազմազանության կարևոր տեսակներից է, և վերջին տարիներին իրականացվող վերականգնման ծրագրերի շնորհիվ քայլեր են արվում տեսակի պոպուլյացիան բնական միջավայրում վերականգնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր կորուստ ցավալի է և մեծ հարված է բնապահպանական այդ ջանքերին»,- նշվում է հաղորդագրությունում։