Բացել լրահոսը Փակել լրահոսը
336248
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վեդիում տուժած անչափահաս քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել․ փաստաբան (տեսանյութ)

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանը, ազատ է արձակվել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ ձերբակալված Թովմասյանը, 72 ժամը լրանալուց հետո, ազատ է արձակվել։ Հորեղբոր նկատմամբ այդ պահին մեղադրանք առկա չէ և խափանման միջոցի հարց չկա։ Փաստաբանը հավելել է, որ գործով վարույթը շարունակվելու է։