A
A
Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են «հատուկ քննարկում»․ Պուտին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են «հատուկ քննարկում»։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում, Երևանը զգալի առավելություններ է ստանում, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշի՝ միանալ ԵՄ-ին, թե՞ ԵԱՏՄ-ին, ինչը թույլ կտա «նուրբ և խելացի բաժանում»։
Պուտինը չի բացառել, որ ԵԱՏՄ-ի հաջորդ գագաթնաժողովում կքննարկի ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը։
«Մենք պարզապես պետք է ժամանակին ասենք, թե ինչ ենք անելու։ Այստեղ ոչ մի հատուկ բան չկա։ Ամեն ինչ պետք է հաշվարկվի։ Ե՛վ հայկական կողմը, և՛ մենք պետք է հաշվարկենք», - ասել է նա։