ՌԴ-ի համար կարևոր է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չունենա․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի համար կարևոր է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշումներ չունենա։ Այս մասին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գլխավորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Երևանում Եվրամիության հետ գագաթնաժողովի անցկացումը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահը։
«Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձել որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել», - ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Երևանն ունի նմանատիպ միջազգային հանդիպումներ անցկացնելու ինքնիշխան իրավունք և գագաթնաժողովի անցկացումն անվանել է բացարձակ նորմալ երևույթ։
Պեսկովը նշել է, որ սա ներկայացուցչական միջոցառում է, այլ ոչ թե պարզապես «հավաք», և հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է իր արտաքին քաղաքականության բազմավեկտորությանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան «Հայաստան-ԵՄ» գագաթնաժողովի արդյունքները դիտարկում է որպես Երևանին Եվրամիության հակառուսական գծի մեջ ներքաշելու փորձ։