Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել և հարցնել հայ ժողովրդի կարծիքը, որից հետո նաև Ռուսաստանը համապատասխան հետևություններ կանի և կգնա «փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի»։
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ թեմայով ՌԴ նախագահի հետ աշխատանքային մակարդակում քննարկումներ ունեցել է:
«ՌԴ նախագահի հետ մենք աշխատանքային հարաբերություններ ունենք՝ հիմնված փոխադարձ վստահության վրա։ Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում՝ փաստարկների ու փաստերի վրա հիմնվելով։ Ես այդ տրամաբանությամբ շարունակելու եմ»,- ասել է նա։