Բացել լրահոսը Փակել լրահոսը
696936618_1437724108396503_5016457032704963610_n
A A
Պաշտոնական

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնի Համբարձման տոնը

Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
 
Տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Սուրբ Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի Հայրապետական մաղթանք։
 
Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10։30-ին։ Հավարտ սրբազան արարողության Մայր Աթոռի շրջափակում Հայորդաց տների սաների կատարմամբ տոնի առթիվ կկազմակերպվի մշակութային միջոցառում: