A
A
Խուզարկում են Արտակ Ավետիսյանի բնակարանը․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ ստանձնել է բլոգեր Արտակ Ավետիսյանի պաշտպանությունը։
«Ես քննիչին տվեցի համաձայնությունս՝ ելնելով քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացուն մենակ չթողնելու նկատառումից։
Քննիչն ինձ տեղեկացրեց, որ ըստ ամենայնի՝ շուտով դատարան կներկայացվի Արտակի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն», - տեղեկացրել է փաստաբանը։
Ռուբեն Մելիքյանը նաեւ հայտնել է, որ այս պահին խուզարկում են Արտակ Ավետիսյանի բնակարանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նա գոչել էր «Նիկո′լ դավաճան», ինչից հետո քաղաքացուն ոստիկանները քարշ տալով բերման էին ենթարկել։