Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«30 օր ջուր են ծեծելու»․ «Բոլորին դեմ եմ»-ը Կարապի լճում ակցիա իրականացրեց (տեսանյութ)

Այսօր «Բոլորին դեմ եմ» քաղաքական շարժման անդամները Կարապի լճում բառացիորեն «ջուր էին ծեծում»։

Նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված ակցիայի մասնակիցները նավակ էին բերել Կարապի լիճ՝ ջուրը մտնելու և «ծեծելու» նպատակով։

Սակայն լիճն այսօր դատարկ էր՝ մաքրման աշխատանքների պատճառով։ Լճի դատարկ լինելն ստիպեց նրանց իրենց բերած նավակը ջրով լցնել և մուրճով ու տարբեր առարկաներով հարվածել ջրին՝ պնդելով, որ վերջին տարիներին ու մոտակա 30 օրերին քաղաքական ուժերի մեծ մասը զբաղված է հենց դրանով՝ «ջուր ծեծելով»։

Նրանց խոսքով՝ քաղաքական դաշտում հնչող խոստումները տարիներ շարունակ կրկնվում են, սակայն իրական փոփոխությունների չեն վերածվում. «Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե բոլոր ուժերը նույն խոստումներն են տալիս, որոնք հետո չեն կատարում, ապա ո՞րն է նրանց տարբերությունը»։

Ակցիան ուղեկցվեց անցորդների արձագանքներով ու ծիծաղով, իսկ որոշ քաղաքացիներ կանգ էին առնում՝ նկարահանելու «ջուր ծեծելու» տեսարանները։