Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-05-14 163523
A A
Հասարակություն

Հնդիկ բանվորների բողոքի ակցիան Իջևանում. մեկ անձ ձերբակալվել է

Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցն ավարտվել է մեկ անձի ձերբակալությամբ, հայտնում է «Ազատությունը»։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով հնդիկ բանվորը ձերբակալվել է, նախաքննություն է կատարվում։

Այս նույն ֆաբրիկայում նաև անցած տարի էին բանվորները նույն պահանջով բողոքի ակցիաներ են արել: Դրան արձագանքել էին Աշխատանքի տեսչական մարմինը, Մարդու իրավունքների պաշտպանը, անգամ քրեական գործ էր հարուցվել աշխատանքային շահագործման հոդվածով: