Ինչ արեցին 2020թ․ Արցախի գլխին, նույնը կարող են անել ՀՀ գլխին, ամեն ինչ պատրաստ է․ Ժ․Սեֆիլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումից հետո Վարուժանը շատ արագ ազատության մեջ կլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ համահայկական կուսակցության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով վարչապետի իրենց թեկնածու Վարուժան Ավետիսյանի՝ դատապարտված լինելու հանգամանքին։
Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը 7,4 տարվա ազատազրկման է դատապարտվել ՊՊԾ գնդի գրավման գործով։ Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ առաջիկա ընտրությունների արդյունքում իրավիճակի փոփոխություն է լինելու և իրենց վարչապետի թեկնածուն ազատ է արձակվելու։ Ավելին, իրենք պահանջելու են, որ Վարուժան Ավետիսյանը արդարացվի։
«ՊՊԾ գնդի տղաներին պետք է հերոսի կոչում տալ։ Եվ մի օր, երբ մենք ունենանք ազգային իշխանություն, կհասնենք նաև դրան։ Նրանց արարքը անձնուրաց արարք էր։ Արարք էր, որ մենք Արցախը չկորցնենք, թեև մենք չհասանք մեր հիմնական նպատակին»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը
Վերադառնալով խորհրդարանական ընտրությունների թեմային՝ Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ գործող իշխանությունները կպարտվեն, և հունիսի 8-ին Հայաստանում նոր իրավիճակ կստեղծվի։ Եվ եթե ԱԺԲ-ն չկարողանա հաղթել, ապա առնվազն Ազգային ժողովում խմբակցություն կունենա։
Ժիրայր Սեվիլյանը անգամ վստահ է, որ ԱԺԲ-ն 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլ անցողիկ շեմը կհաղթահարեր, սակայն իշխանությունները խանգարեցին իրենց։ «Առաջիկա օրերին փակագծեր եմ բացելու»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։