A
A
2024-ին պատգամավոր չէի․Անդրանիկ Թևանյանը հերքում է ՔԿ մեղադրանքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնդրանիկ Թևանյանը հերքել է Քննչական կոմիտեի մեղադրանքները։ Նա գործը «կարված» և «անհեթեթություն» է անվանել։
Թևանյանը նշել է, որ 2021 թվականին է ընտրվել է պատգամավոր, բայց 2023 թվականին վայր է դրել մանդատը, մինչդեռ մեղադրանքում նշված է, որ նա իբր 2024 թվականին որպես պատգամավոր գաղտնի տեղեկություններ է փոխանցել ԱԺ փակ գաղտնի լսումներից։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն արձագանքել է, որ հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կարելի է տեսնել ապօրինի բառը:
«Այսինքն՝ անձը 2024թ․ ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- նշել է նա: