Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հա, ես էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեզ համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ որ ես դադարել եմ ամեն օրյա աղոթքներ ունենալ, եղել է 2020թ․ նոյեմբերի 8-ից հետո։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ ջուր եմ խմել, ասաց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
 
«Քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստան Ղարաբաղյան շարժումամբ դրվել է թակարդի մեջ ու էդ թակարդից պետքա դուրս գալ։ Եվ ուրախ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից։ Եվ այսօր տեսնում եմ, որ մարդիկ, լրտեսական գործունեության տրամանաբության մեջ, Հայաստանն ուզում են հետ տանել այդ թակարդի մեջ»,- ասաց նա։
 
«Ես չեմ զարմանում, որ ասենք, Ռոբերտ Քոչարյանի նման մարդն էմոցիա չունի, նա սառնասիրտ մարդասպան ա, ինչի պիտի էմոցիա ունենա։ Բանտում, կարծում եմ, իր էմոցիաները կսկսեն վերականգնվել։ 
 
Կամ Ծառուկյան Գագիկն ինչի պիտի էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարող ա էմոցիա ունենալ։ Կամ կալուգացի օլիգարխն ինչի պետքա էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտն էմոցիա ունի՞։
 
Հա, ես էմոցիանալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեզ համար։ Առանց էմոցիայի մարդը կամ տախտակ է, կամ քյարփինջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։