Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Օպերայում «բոչկա են գլորում». «Բոլորին դեմ եմ»-ի քարոզարշավը (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ կանաչ տակառներ էին գլորվում։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իրականացնում էր իր հերթական քաղաքական ակցիան։

«Պատժենք բոլոր քաղաքական ուժերին», «Դեմ ենք բոլորին» քաղաքական կոչերով և արդեն ճանաչելի դարձած «Դեմ եմ բոլորին» երաժշտության ուղեկցությամբ ակցիայի մասնակիցները քայլում էին դեպի հրապարակ։

19 կանաչ տակառ, 2 մեքենա, 2 Սարդ-մարդ և մեծաթիվ ոստիկաններ․ այս ամենն էր այսօր քաղաքացիների ուշադրության կենտրոնում։

Անցորդները կանգնում էին, լուսանկարվում, ոմանք նույնիսկ թղթերով մոտենում էին՝ Սարդ-մարդուց ինքնագիր վերցնելու համար։

«Մյուս քաղաքական ուժերը լուրջ դեմքերով անլրջությամբ են զբաղվում, իսկ մեր շարքերում հավաքված են իսկապես լուրջ մարդիկ։ Մեր ակցիաների մեջ անլուրջ ոչինչ չկա, նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից ծիծաղելի են թվում»,- նշեց կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Քոչարյանը։

Ակցիայի ընթացքում հնչում էին նաև իշխանություններին և ընդդիմությանը քննադատող կոչեր, իսկ տակառները, ըստ կազմակերպիչների, խորհրդանշում էին քաղաքական «դատարկ խոստումները»։

Մանրամասները՝ տեսանյութում։