Փաշինյանը կատարում է այդ քամու հրահանգը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺԲ անդամ Ժիրայր Սեֆիլյանի պնդմամբ՝ հետպատերազմյան շրջանում գործող իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել զինված ուժերի թվակազմի նվազեցման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հայկական բանակը կրճատվել է տասնյակ հազարներով, ավելին՝ օրակարգում եղել է հայկական զինուժի լիակատար լուծարման պահանջը։
«Այստեղ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Իրանի և Հնդկաստանի միջամտության շնորհիվ է, որ թույլ չեն տվել Փաշինյանին լուծարել մեր բանակը։ Սա մեր ժողովուրդը պետք է իմանա»,- հայտարարել է Սեֆիլյանը։
Նա նշել է, որ հիշյալ պետություններն ունեն տարածաշրջանային սեփական լծակներն ու կարևորագույն շահերը։ Ըստ բանախոսի՝ հայ ժողովրդի բախտը բերել է այն առումով, որ Հայաստանի՝ որպես պետություն գոյություն ունենալու հանգամանքը ներկայումս համընկնում է այդ տերությունների աշխարհաքաղաքական շահերի հետ, ինչն էլ հիմք է ստեղծում առաջիկա զարգացման համար։