A
A
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։
Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ ըստ էության միակ մասը, որ քննիչների միջնորդությունը չի բավարարվել, շփումների արգելքի սահմանափակումն է, որը չի կիրառվել։
«Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին՝ ներկայացուցիչների միջոցով։ Կալանքի մասով, որքանով որ ծանոթացել ենք, բողոքարկման հիմքեր տեսնում ենք»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ: